Ընդդիմադիր պագամավորները դեռ չէին հասել Ստեփանակերտ, իսկ Փառուխում Ադրբեջանը խախտեց հրադադարի ռեժիմը

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ այսօր Արցախում ՀՀ ԱԺ  ընդդիմադիր պատգամավորների մուտքը Ստեփանակերտ արգելվել է։ Աղավնոյի անցակետից ընդդիմադիր պատգամավորներին այլևս թույլ չեն տվել մուտք  գործել Ստեփանակերտ։

Ուշագրավ է, որ  ընդդիմադիրներ պագամավորները դեռ չէին հասել Ստեփանակերտ, իսկ Փառուխում Ադրբեջանը կրկին խախտեղ հրադադարի ռեժիմը ու գնաց սադրանքի։  Ինչպես հայտնեց ՌԴ ՊՆ-ն՝  անցած մեկ օրվա ընթացքում Փառուխում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի ԶՈՒ մեկ զինծառայող վիրավորվել է։

Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով երկու կողմերի հետ, միջադեպը կարգավորել է, հայտնել է ռուսական ՏԱՍՍ գործակալության աղբյուրը։

Ադրբեջան կողմից հրադադարի խախտմա ռեժիմը հավանաբար եղել է  այն նախազգուշացումը, թե ինչ կարող է սպասվել ՀՀ ԱԺ ընդդիմադիրներ պագամավորների Ստեփանակերտ այցելության հետևանքով։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ medianews.site