«Քամու ուժգնացում, ձնախառն անձրևի տեսքով..». Ի՞նչ եղանակ է սպասվում

Ապրիլի 12-ին առանձին շրջաններում՝ հատկապես Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում, սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35 մ/վ արագությամբ, որի հետևանքով հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ:

Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ից: Հանրապետության տարածքում ապրիլի 12-ի գիշերը, 14-ի ցերեկը, 15-ի գիշերը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը, 15-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 13-ին՝ լեռնային շրջաններում` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-6 մ/վ, ապրիլի 12-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35 մ/վ, 13-ին` 20-25 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 12-13-ն աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով, այնուհետև՝ աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Մայրաքաղաքում ապրիլի 12-ի և 13-ի գիշերը, 14-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 12-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 13-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է անձրև:

Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.