ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին և օգնել կապ պահպանել իրենց ընտանիքների հետ, հայտնեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից:

«Հեռախոսազանգերի, տեսագրված ուղերձների և նամակների տեսքով փորձել ենք այս ընթացքում պահպանել պարբերականությունը տեսակցությունների և շարունակելու ենք, քանի դեռ անձինք գտնվում են անազատության մեջ», ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Գերիների պահման պայմանների, նրանց հանդեպ վերաբերմունքի, առողջական վիճակի մասին տեղեկությունները Կարմիր խաչը չի հրապարակում՝ նշելով, որ դրանք փակ երկխոսության տիրույթում են:

Ամատունու խոսքով`հերթական այցերի նպատակն է հետևել գերիների վիճակին:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.