Հենց Այս պահին Կրքերը բորբոքվել են. Քաշքշոց ու ծեծկռտուք ավագանու նիստում. Ի՞նչ է տեղի ունեցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ.

Երևանի ավագանում նիստում այսօր աղմկոտ միջադեպ գրանցվեց. “Երկիր ծիրանի” խմբակցության անդամները փորձեցին ապակե տարայով ինչ որ նյութ լցնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի վրա:
Ավագանու նիստի ընթացքում “Երկիր ծիրանիի” անդամները դիմակներ բաժանեցին ներկաներին, իրենք էլ հագան դիմակներ և ապակե բանկայով նյութը ձեռքներին փորձում էին մոտենալ Տարոն Մարգարյանին:

“Դեմ առ, դեմը, շուտ շուտ”,- իր ենթականերին հորդորեց Տարոն Մարգարյանը: Այնուհետև խառնաշփոթ սկսվեց, ավագանու ՀՀԿ-ական անդամները “Երկիր ծիրանիի” կանանց հրելով ու վիրավորելով դուրս հանեցին դահլիճից: Նրանք հասցրեցին տարայի միջի նյութը լցնել Տարոն Մարգարյանի սեղանի ուղղությամբ:
“Կիսլատա է, չի կարելի”,- գոռգոռում էին ավագանու անդամները: Հայտարարվեց, որ ոստիկանություն է կանչվում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ armlife.am