Մերձմոսկվայում վթարված Ան-148 օդանավի երկրորդ օդաչուն՝ Սերգեյ Ղամբարյանը, 812 ժամվա թռիչքի փորձ է ունեցել: Այս մասին հաղորդում է «Սարատովյան ավիաուղիներ» ընկերության մամլո ծառայության ղեկավարը:
Վերջինիս խոսքով՝ Ղամբարյանի թռիչքների ընդհանուր ժամաքանակը համապատասխանում է Ան-148 օդանավով թռչելու ժամաքանակի հետ:
Վթարված ինքնաթիռի հրամանատար Վալերի Գումանովը 5000 ժամվա թռիչքի փորձ է ունեցել, որից 2800-ը՝ Ան-148 ինքնաթիռով:
«Ռոսավիացիայի» տվյալներով՝ Մոսկվա-Օրսկ չվերթն իրականացնող ինքնաթիռի անձնակազմի հետ կապը կտրվել է «Դոմոդեդովո» օդանավակայանից օդ բարձրանալուց րոպեներ անց: Անձնակազմի բոլոր անդամներն ու ուղևորները մահացել են: Ուղևորների թվում հայ կին է եղել՝ Վարսիկ Սևոյանը:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ hartak.am