ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է Հայաստանում երկրաշարժ է գրանցվել

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ապրիլի 5-ին, տեղական ժամանակով ժամը 10:43-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:43-ին) Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` Բավրա գյուղից 15 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, գրանցվել է 2.4 մագնիտուդով երկրաշարժ: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղում 2-3 բալ ուժգնությամբ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.