Տավուշի մարզի Պառավաքար բնակավայրում ապրիլի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ԳԱԶ-53»-ի 17-ամյա վարորդը իրենց տան բակում անզգուշաբար վրաերթի է ենթարկել եղբոր որդուն՝ 3-ամյա Արտյոմ Չիթչյանին, հաղորդում է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը: 3-ամյա երեխան հիվանդանոցում մահացել է: Կատարվում է նախաքննություն: