Այսօր՝ ապրիլի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:35-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Մոլդովական փողոցի շենքերից մեկի բնակչուհուց, ով հայտնել է, որ մոտ 20 րոպե առաջ իր նախկին ծանոթը անհիմն հարվածել է իրեն, պատճառելով մարմնական վնասվածք:
Ոստիկանները պարզել են, որ ահազանգողը եղել է 36-ամյա Հերիքնազ Գ.-ն, իսկ նրան հարվածել ու վնասվածք է պատճատել Երևանի բնակիչ, 43-ամյա Արման Հ.-ն:
ՎԵրջինս ոստիկանության բարձրաստիճան սպա է, ով մեկ շաբաթ առաջ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հրամանով ազատվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պետի տեղակալի պաշտոնից, իսկ սա նրա կողմից առաջին նման դեպքը չէ:
Այս տարվա մարտի 5-ին Հերիքնազ Գ.-ն ահազանգել էր ոստիկանություն, որ իրենց շենքի բակում կայանված, իրեն պատկանող Toyota մակնիշի ավտոմեքենան հրկիզել են:
Հերիքնազ Գ.-ն ոստիկաններին հայտնել էր, որ ավտոմեքենան հրկիզել է Արման Հ.-ն և նա հայտնաբերվել ու բերման էր ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին: