Ռուսաստանի Բելգորոդ քաղաքում նավթի պահեստ է բռնկվել, Telegram-ի իր ալիքում հաստատել է մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Ըստ նրա, հարակից մի քանի փողոցների բնակիչները կտարհանվեն։
Նահանգապետը հայտնել է, թե պահեստին իբր հարվածել են ուկրաինական երկու ուղղաթիռներ։ Ինչ ուղղաթիռներ են եղել եւ ինչպես են շրջանցել ՌԴ ՀՕՊ-ը, չի մանրամասնվում։
Վերջերս Բելգորոդում խոշոր պայթյուն էր եղել զինամթերքի պահեստում, որը բացատրվել էր աշխատակիցների անփութությամբ։
Բելգորոդի մարզը սահմանակից է Ուկրաինայի Խարկովի շրջանին։ Ռուսական բանակը վերջին օրերին թիրախավորել էր Ոըկրաինայի նավթամթերքի պահեստները։