Օրեր առաջ ՝ փետրվարի 7-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննադատանը բնական ճանապարհով լույս աշխարհ է եկել եռյակ: Երեխաների ծնողները Լոռու մարզի Աքորի գյուղից են: Մայրը 34-ամյա Կարինե Սուիքասյանն է, հայրը՝ 46-ամյա Հրայր Թամազյանը, ով 3-րդ կարգի հաշմանդամ է: Թամազյանների ընտանիքը սոցիալապես անապահովի կարգավիճակ ունի: Տանը մշտական աշխատանք ունեցող անձ չկա:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Կ. Սուքիասյանը ասաց, որ ամուսնությունից 8 տարի է անցել և վերջապես իրենց էլ ժպտաց երջանկությունը: Վերջինս հայտնեց նաև, որ հղության առաջին ամիսներից իմացել է, որ եռյակ է ունենալու: Երեխաները ծնվել են վաղաժամ, անհաս և այժմ գտնվում են իտենսիվ թերապիայի բաժանմունքում: Որոշել են անունները դնել Սենիկ, Արսեն և Ալեն:
Երեք ապագա հայ զինվորների մայրը խորհին շնորհակալություն հայտնեց իր բժիշկներից՝ Գոհառ Ռազմիկովնայից և Աղասի Շարբաթյանից՝ իր հանդեպ ցուցաբերած սրտացավ վերաբերմունքի և պրոֆեսիոնալ աշխատանքի համար: Մայրը խնդրեց բարերար մարդկանց՝ ով ինչով կարող է օգնության ձեռք մեկնի իրենց, որպեսզի հոգան հիվանդանոցային և հետագա ծախսերը:
Կարինեի հեռախոսահամարը՝ 093-95-96-33:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ shamshyan.com