Ողբերգական դեպք Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի

Այսօր՝ մարտի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Ժամը 19:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նժդեհի 28 շենքի բակում տղամարդու դի կա:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ըստ աղբյուրի, մահացածը Երևանի բնակիչ, 36-ամյա Հ.Դ.-ն էր: Նախնական տեղեկություններով նա ընկել է նշված շենքի 7-րդ հարկից: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ տեղի ունեցածը դժբախտ պատահար է, թե ինքնասպանություն:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.