Ադրբեջանական կողմը հեռացրել է իր ստորաբաժանումները Փառուխ գյուղից․ ՌԴ ՊՆ

Մարտի 27-ին ադրբեջանական կողմի հետ բանակցությունների արդյունքում վերջինս հեռացրել է իր ստորաբաժանումները Փառուխ գյուղից, ասված է Ռուսաստանի ՊՆ-ի տեղեկագրում։ Ասկերանի շրջանում ադրբեջանական կողմը երկու անգամ խախտել է հրադադարը։ Փոխհրաձգության հետևանքով կողմերից յուրաքանչյուրն ունի երկուական վիրավոր։

«Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի՝ հակամարտության կողմերի հետ փոխգործակցության արդյունքում իրավիճակը կայունացել է։ Ադրբեջանական կողմի հետ բանակցությունների արդյունքում վերջինս հեռացրել է իր ստորաբաժանումները Փառուխ բնակավայրից», հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.