Նոր մանրամասներ ԱԹՍ-ից վիրավորում ստացած զինծառայողներից. Գեղամ Ստեփանյան

Մարտի 25-ին Արցախում ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած ՊԲ զինծառայողներից 2-ը, որոնց վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր տեղափոխվել են Երեւան, — հայտնում է ԱՐՑԱԽՊՐԵՍ-ը։

«Նրանցից մեկի վիճակը այս պահին շարունակում ծայրահեղ ծանր մնալ, մյուսի վիճակը գնահատվում է միջին ծանրության, դրական դինամիկայով: Այս պահին ստացիոնար բուժում է ստանում վիրավորներից 7 հոգի, նրանց վիճակը գնահատվում է լավ, 5 հոգի համապատասխան բուժօգնություն ստանալով դուրս է գրվել»,-ասել է ՄԻՊ-ը:

Հիշեցնենք, որ ՊԲ բոլոր 14 զինծառայողները վիրավորվել էին մարտի 25-ին Bayraktar անօդաչուների հարվածից։ Հայկական կողմի երեք զոհերը նույնպես անօդաչուի հարվածի հետեւանքով էին։ Բոլոր զոհվածները պայմանագրային զինծառայողներ էին, արցախցիներ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.