Ռուսաստանը փոխել է պլաններն Ուկրաինայում

ԱՄՆ-ը կարծում է, որ հարձակողական գործողության ձախողման պատճառով Ռուսաստանը կկենտրոնանա Արևելյան Ուկրաինայի գրավման վրա եւ չի գրոհի Կիևը: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյային։

Ռուսական ուժերը կփորձեն կտրել Դոնբասը՝ Զելենսկու գրասենյակի հետ բանակցությունների ընթացքում լծակներ ունենալու համար։

Ուրբաթ օրը ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ «հատուկ գործողության» առաջին փուլը գրեթե ավարտված է, և այն կկենտրոնանա Դոնբասի «ամբողջական ազատագրման» վրա։

«Ռուսներն առաջնահերթություն են տալիս դրան, և մենք համաձայն ենք, որ մեր տեղեկատվությունը համընկնում է դրան», ասել է ամերիկացի պաշտոնյան:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.