«Օղակ գործողություն 2»-ը մեկնարկել է

Տարիներ առաջ, երբ ասում էինք՝ Ռուսաստանը մեր համար անվտանգության երաշխիք չէ և պատերազմ է լինելու` դուք չէիք հավատում: Երբ ասում էինք՝ Ռուսաստանը ցանկանում է իր Լավրովյան պլաններով Արցախը աբխազացնել` դուք չէիք հավատում:

Երբ ասում էինք՝ ռուս խաղաղապահները խաղաղություն չեն բերելու` դուք չէիք հավատում: Երբ ասում էինք՝ Ռուսաստանը, այո, մտնում է Արցախ, բայց շուտով ռուսները գնալու են տարածաշրջանից` դուք չէիք հավատում:

Երբ ասում էինք՝ Ռուսաստանը և Թուրքիան մեր ազգային և պետական շահերի և մեր երեխաների և եղբայրների կյանքերի հաշվին առևտրի մեջ են, որպեսզի Ռուսաստանը տարածաշրջանը լքելով` Հայաստանը լավ գնով ծախի թուրքերին` դուք չէիք հավատում:

Երբ ասում էինք՝ մեզ պետք է փոխել արտաքին քաղաքական վեկտորը, որպեսզի այս մնացած Հայաստանն էլ չկորցնենք` դուք չհավատացիք և ընտրեցիք փաշինյաններին և քոչարյաններին:

Ադրբեջանի Գլխավոր շտաբի պետը և ՌԴ ԶՈւ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալն օրերս հանդիպել են և պայմանավորվել, որ Լեռնային Ղարաբաղից «զինված հայկական կազմավորումների» դուրսբերման և Արցախի հայաթափման գործընթացը պետք է սկսվի:   Մանրամասները Սկզբնաղբյուր կայքում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.