Թվում է, թե այս գումարից ոչ ոք չի կարող հրաժարվել, բայց արի ու տես, որ այս տատիկը հրաժարվել է այս կլորիկ գումարից իր տան համար: Նա չէր ցանկանում, որ իր տունը կործանեն:
Առևտրի կենտրոնը դեռ կառուցվում է, սակայն այնպես է կառուցվում, որ այդ տանը ոչ մի վնաս չպատճառվի: Էդիթի այս համառությունը բերեց նրան, որ նրա տունը դարձավ ներշնչման աղբյուր կազմակերպության և «Վերև» (Up) մուլտֆիլմի համար:
Դժբախտաբար, այս կինը մահացավ 2008 թվականին՝ 87 տարեկան հասակում: Նա առևտրի կենտրոնի տիրոջը ևս մեկ անակնկալ մատուցեց․ տունը կտակեց Բարրի Մարտինի անունով:
Այն բանից հետո, երբ Էդիթի մոտ հայտնաբերվեց քաղցկեղ, հենց Բարրին էր, որ խնամում էր կնոջը: Որպես երախտագիտություն՝ նա կտակեց տունը այդ տղային:
Բարրին սկզբում որոշել էր տունը վերածել թանգարանի, բայց չկարողացավ դա իրականացնել: Հիմա այն վաճառվում է:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ blognews.am