ԱՄՆ-ն գաղտնի խումբ է ստեղծել՝ միջուկային հարվածի պատասխանի սցենարների համար

Սպիտակ տունը ստեղծել է գաղտնի աշխատանքային խումբ, որը մշակում է հնարավոր սցենարներ ՆԱՏՕ-ի պատասխանի համար, եթե Ռուսաստանը դիմի զանգվածային ոչնչացման զենքի կիրառմանը, լինի դա քիմիական, մանրէաբանական կամ միջուկային, գրում է New York Times-ը։

Այսպես կոչված Tiger Team-ը, որը ներառում է ազգային անվտանգության փորձագետներ, փետրվարի 28-ից սիմուլյացիոն վարժանքներ է անցկացնում՝ հնարավոր պատասխանները փորձարկելու նպատակով։

Թերթի անանուն աղբյուրների համաձայն, խումբը նաև պատասխան է մշակում ՆԱՏՕ-ի դեմ Պուտինի հարձակման դեպքում, օրինակ, եթե ռուսական զորքերը սկսեն կրակել Ուկրաինային զենք և օգնություն մատակարարող ավտոշարասյուների վրա:

Սպիտակ տունը ՆԱՏՕ-ն հասկացել են, որ Ռուսաստանը կարող է օգտագործել իր զինանոցի ամենահզոր զենքը ռազմական փակուղուց դուրս գալու համար: Մարտի 23-ին, և՛ Բայդենը, և՛ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարեցին, թե նշաններ կան, որ Ռուսաստանը պատրաստվում է քիմիական զենք կիրառել Ուկրաինայում:

Սպասվում է, որ ՆԱՏՕ-ի բոլոր առաջնորդները մարտի 24-ին Բրյուսելում կայանալիք արտահերթ նիստում կքննարկեն իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարները։ Հանդիպումը կանցկացվի փակ դռների հետևում, առանց օգնականների և բջջային հեռախոսների, և դա կլինի ՆԱՏՕ-ի բոլոր ղեկավարների առաջին հանդիպումը ռուս-ուկրաինական պատերազմից ի վեր։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.