ԱՄՆ նախագահի վարչակազմի անանուն պաշտոնյան CNN-ին ասել է, որ Ուկրաինային 800 միլիոն դոլար արժողությամբ ԱՄՆ ռազմական օգնության նոր փաթեթի առաջին բեռներն արդեն սկսել են ժամանել երկիր։
Այն ներառում է, ի թիվս այլ բաների, 800 Stinger շարժական ՀՕՊ համակարգեր և 100 Switchblade կամիկաձե անօդաչու թռչող սարքեր: