Lragir.am-ը գրում է. Ռուսաստանը կորցրել է 78 ինքնաթիռ, որոնք ձերբակալվել են արտասահմանում պատժամիջոցների պատճառով, հաղորդում է տրանսպորտի նախարարությունը։ Միաժամանակ օտարերկրյա ընկերություններին պատկանող մոտ 800 ինքնաթիռ մուտքագրվել է ռուսական ռեգիստր։
Մարտին Ռուսաստանում ուժի մեջ է մտել օրենք, որը թույլ է տալիս գրանցել ռուսական ընկերությունների կողմից վարձակալած օտարերկրյա ինքնաթիռների իրավունքները։ Նման ինքնաթիռներին տրվում է թռիչքային պիտանիության ռուսական վկայական։