Երեկ՝ փետրվարի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Մարգարյան 1-ին նրբանցքի բնակիչ՝ 28-ամյա Արթուր Հակոբյանը իրենց շենքի բակում իր վարած Opel մակնիշի 35 QD 637 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Մարգարյան փողոցի 20 շենքի բնակիչ՝ 3-ամյա Տիգրան Սարգսյանին։
Ինչեպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, երեխային տեղափոխել է «Արմենիա» բժկական կենտրոն, որտեղից էլ՝ «Սուրբ Աստվածամայր» բժկական կենտրոն։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության ևվարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ
Արարատ Թևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ shamshyan.com