Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքի համար մղվող մարտերի ժամանակ մահացել է Ռուսաստանի Սևծովյան նավատորմի փոխհրամանատար, առաջին աստիճանի կապիտան Անդրեյ Պալին: Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը։
Տեղեկացնենք, որ մարտի 11-ից Ուկրաինա ներխուժած ռուսական զորքը պաշարել է Ազովի ծովի ափին գտնվող Մարիուպոլ քաղաքը: