Ժամեր Առաջ Արտակարգ դեպք Երևանում. Սարսափելի է, անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել...դեպքի վայրից մանրամասնում է Շամշյանը.

Երեկ՝ փետրվարի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանի Ռոստովյան փողոցի թիվ 64 տան դիմաց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտն, Ռոստովյան փողոցի 25 շենքի բնակիչ՝ 77-ամյա Քնարիկ Կարապետյանին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, դիմել է փախուստի։ Իսկ Ք. Կարապետյանը, մոտ 30 մետրից ավել շպրտվելով, տեղում մահացել է։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արման Հակոբյանի, հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրից մի քանի խաչմերուկ այն կողմ ճանապարհային ոստիկանները Ա. Հակոբյանի գլխավորությամբ հայտնաբերել են «90 TԼ 001» համարանիշ և կային կասկածներ, նշված համարանիշի ավտոմեքենայով է վրաերթը տեղի ունեցել։

Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի և հատկապեսկարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ գտնված համարանիշները KIA մակնիշի է և այն հաշվառված է Երևան քաղաքի Արարատյան փողոցի բնակիչ՝ 38-ամյա Գեղամ Հովհաննիսյանի անվամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր, փետրվարի 11-ին, ժամը 00։10-ի սահմաններում Ոստիկանության Շենգավիթի բաժին է ինքնակամ ներկայացել Երևան քաղաքի Արարատյան փողոցի բնակիչ՝ 33-ամյա Սևակ Հովհաննիսյանը և հայտնել է, որ վրաերթը կատարել է ինքը՝ իր եղբոր անվամբ հաշվառված KIA մակնիշի 90 TԼ 001 համարանիշի ավտոմեքենայով։

Ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Մինչ Երևանի քննչական վարչությունը ՀԿԳ ավագ քննիչ Գ. Գալստյանի գլխավորությամբ դեպքի վայրի զննություն էին կատարում, դեպքի վայր ժամանած մահացածի տղայի ինքնազգացողությունը վատացավ, ինչի համար նրան նախ տեղում օգնություն էին ցուցաբերում քաղաքացիները, որից հետո Ճանապարհային ոստիկանների ահազանգով օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բրիգադը նախ տեղում բժշկական օգնություն ցուցաբերեց, որից հետո նրան տեղափոխեցին

«Էրեբունի» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Ժամեր Առաջ  Արտակարգ դեպք Երևանում. Սարսափելի է, անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել...դեպքի վայրից  մանրամասնում է Շամշյանը.Ժամեր Առաջ  Արտակարգ դեպք Երևանում. Սարսափելի է, անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել...դեպքի վայրից  մանրամասնում է Շամշյանը.Ժամեր Առաջ  Արտակարգ դեպք Երևանում. Սարսափելի է, անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել...դեպքի վայրից  մանրամասնում է Շամշյանը.Ժամեր Առաջ  Արտակարգ դեպք Երևանում. Սարսափելի է, անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել...դեպքի վայրից  մանրամասնում է Շամշյանը.Ժամեր Առաջ  Արտակարգ դեպք Երևանում. Սարսափելի է, անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել...դեպքի վայրից  մանրամասնում է Շամշյանը.


Նյութի աղբյուր՝ shamshyan.com