Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը չի բացառում, որ Ռուսաստանում բաց մոբիլիզացիա կհայտարարվի՝ Ուկրաինայում պատերազմը շարունակելու համար, տեղեկացնում է ՈՒՆԻԱՆ-ը։
«Հիմք ընդունելով այն փաստը, որ հակառակորդը կրել է անձնակազմի մեծ կորուստներ, հավանականություն կա, որ Ռուսաստանի Դաշնության ռազմաքաղաքական ղեկավարությունը կորոշի փոխել գործող օրենսդրությունը և մոբիլիզա հայտարարել՝ շարունակելու ձգձգվող, հյուծիչ պատերազմը: Մոբիլիզացիան արդարացնելու համար չի բացառվում, որ մի շարք սադրանքներ իրականացվեն Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ քաղաքացիական բնակչության շրջանում կորուստներով, ինչպես արվել է մինչև չեչենական երկրորդ արշավի մեկնարկը», ասվում է ԳՇ հաղորդագրության մեջ։