Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում մարտական հրթիռի մասերի ընկնելու հետևանքով զոհվել է 1, վիրավորվել 19 մարդ։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Դեպքը տեղի է ունեցել մարտի 18-ի առավոտյան Պոդոլսկի շրջանում։
Հարվածի հետևանքով վնասվել են մի քանի բնակելի շենքեր ու մեկ դպրոց։