Նոր մանրամասներ զինվորների մահվան դեպքից

Քիչ առաջ Պաշտպանության նախարարությունը հայտնեց բանակում ևս մեկ զոհի մասին:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ժամկետային զինծառայողներ Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի ( ծնվ. 2003 թ.) և Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) մահվան դեպքերը իրար հետ կապ չունեն:

Մեզ հայտնի դարձավ, որ զինվորներից Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի մահվան դեպքը գրանցվել է Մեղրիում, իսկ Ալբերտ Լևոնի Սիրոյանի մահվան դեպքը եղել է Գորիսում:

Երկրորդ դեպքով ևս կհարուցվի ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրեական գործ, իսկ դեպքը տեղի է ունեցել զորամասում:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Ալբերտ Լևոնի Սիրոյանի մահվան դեպքով ևս նոր հանգամանքներ են հայտնի դարձել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ զինծառայողների միջև կոնֆիլկտ է եղել:

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.