Ինչպես արդեն հայտնել էինք՝ մարտի 17-ին, ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի ( ծնվ. 2003 թ.) դին` հրազենային վիրավորումով:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Էդուարդ Ռոստոմյանը Արարատի մարզից էր, տան միակ արու զավակը: Ունի մեկ քույր:
Նշենք, որ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակովԸնթանում է քննություն:
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ մարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ:
ՊՆ-ն հերքել էր նաև սոցցանցերում տարածված տեղեկությունը, թե ադրբեջանական սադրանքի հետևանքով զինծառայող է զոհվել։