Հայտնաբերվել է ևս մեկ ժամկետային զինծառայողի դի

Մարտի 17-ին, ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N  զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի (ծնվ. 2003 թ.) դին` հրազենային վիրավորումով, հայտնում են ՀՀ ՊՆ-ից, նշելով, որ ընթանում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով:

Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում մարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.