Րոպեներ առաջ. Արտակարգ դեպք Երևանում. Քաղաքացին՝ ընկել է շենքի վերելակի հորանը.

Փետրվարի 10-ին, ժամը 22:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 44 շենքի վերելակի հորանը քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը,

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Փրկարարները 1986 թ. ծնված Լ. Խ.-ին դուրս են բերել հորանից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.tert.am