Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանի լիազորությունները դադարեցվել են ՝ ավտովթարի ենթարկվելուց հետո ոստիկաններին վիրավորելու համար։
ԲԴԽ-ն՝ նախագահությամբ Գագիկ Ջհանգիրյանի, բավարարեց Սիմա Իսկանդարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավոր Սիմա Իսկանդարյանին։
Ըստ միջնորդության՝ դատավորը թույլ է տվել դատավորի վարքագծի կանոնի խախտում: Մասնավորապես դատավորը վթարի ենթարկվելուց հետո պատշաճ վարքագիծ չի դրսևորել իրենց պաշտոնեական լիազորություններն իրականացնող ոստիկանների նկատմամբ, վիրավորել նրանց չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին։
Ոստիկանության ծառայողները փորձել են բերման ենթարկել նրան, ինչի ընթացքում Իսկանդարյանը ոստիկանին անվանել է «ոչխար», ապա պարզաբանել՝ «ոչխար ես, որովհետև ցավեցնում ես»։