Խոշոր ավտովթար Երևանում՝ բախվել է 5 մեքենա. կան վիրավորներ

Մարտի 13-ին՝ ժամը 20:59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելլաջիո» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ բախվել են «Opel Asrta G» (վարորդ՝ Ա. Ղ.), «Mercedes-Benz CLS», «Peugeot», «Nissan Fuga» և «BMW 325» մակնիշի ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածները դուրս են բերվել և հոսպիտալացվել տեղի ուժերով:

Փրկարարները «Opel Asrta G» ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև՝ հոսանքազրկել «Mercedes CLS», «Opel Asrta G», «Nissan Fuga» մակնիշի ավտոմեքենաները և փակել «Opel Asrta G» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.