Ժամեր առաջ խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Հաղորդագրության համաձայն՝ ժամը 21:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա և Լենինգրադյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի շենքի մոտակայքում, բախվել են «Nissan Altima», «Toyota Prado» (վարորդ՝ Ս․ Ղ․), «Toyota Ipsum» և «Nissan Teana» մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը՝ «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայից տեղի ուժերով դուրս է բերվել Հ․ Պ․-ի (ծնված 2004 թ․) դին։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը, «Toyota Ipsum» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել Մ․ Բ․-ին (ծնված 1999 թ․) և մոտեցրել շտապօգնության մեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի