Թշնամին արկ է արձակել Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ

Այսօր՝ մարտի 11-ին, ժամը 10:20-ի սահմաններում ադրբեջանական կողմը, նախնական տվյալներով ականանետի 120 մմ-ոց 2 արկ է արձակել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ: Հայտնում է Արցախի Ոստիկանությունը։

Տուժածներ չկան: Իսկ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի հարակից ադրբեջանական դիրքերից այս պահին բարձրախոսներով գյուղը լքելու սպառնալիքներ են հնչում: Ոստիկանության շրջանային բաժիններում նախապատրաստվում են նյութեր:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.