Ամերիկյան Meta Platforms, որին պատկանում են Ֆեյսբուք և Ինստագրամ սոցցանցերը, ժամանակավոր թույլ է տվել որոշ երկրների օգտատերերին Ուկրաինայում պատերազմին մասնակցվող ռուս զինծառայողների, ինչպես նաև Ռուսաստանի ու Բելառուսի ղեկավարների հասցեին բռնության կոչեր հնչեցնել։ Այս մասին հայտնում է Ռոյթերը։
Meta-ի մամուլի քարտուղար Էնդի Սթունը նշել է, որ ընկերությունը «ժամանակավոր թույլ է տվել քաղաքական արտահայտման ձևերը, որոնք սովորական պայմաններում կխախտեին բնռության կոչերի արգելքը»։ Ընկերությունը նշում է, որ Ռուսաստանի խաղաղ բնակիչների նկատմամբ բռնության կոչերի արգելքը շարունակելու է պահպանվել։
Meta-ն ռուս զինվորականների հասցեին բռնության կոչերի արգելը վերացրել է միայն մի քանի երկրներում՝ Ռուսաստանում, Ուկրաինայում, Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում, Լեհաստանում, Հունգարիայում, Ռումինիայում և Սլովակիայում։