Հիմա բոլորովին այլ պատերազմ է սկսելու

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը տեսաուղերձ է հղել ռուս զավթիչներին, որոնք այսօր ավիահարված են հասցրել Մարիուպոլի մանկական հիվանդանոցին և ծննդատանը, ինչի հետևանքով բազմաթիվ վիրավորներ կան, տեղեկացնում է ՈւՆԻԱՆ-ը։

«Մինչև Մարիուպոլի ծննդատանը հարվածը դեռ ծաղիկներն էին: Հիմա, տվարներ, բոլորովին այլ պատերազմ է սկսելու», ռուսներին դիմելով՝ ասել է Արեստովիչը:

Ռուսական համացանցում տեղեկություններ են հրապարակվում, ըստ որի ՌԴ նախագահ Պուտինը ՊՆ ղեկավարությանը հրահանգել է ավելի ինտենսիվ հարվածներ հասցնել ուկրաինական քաղաքների բնակելի թաղամասերին ու քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.