«Հայ ժողովուրդ, պաշտոնապես դիմել ենք ԱՐՑԱԽՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ պատմամշակութային հուշարձանների և մեր ՔՐԻՍՏՈՆԵԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ...». «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԿ նախագահ

«ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյանը նոր գրառում է կատարել

Հայտարարություն

Սիրելի՛ հայրենակիցներ,

հայ ժողովուրդ ցանկանում ենք ձեզ տեղեկացնել, «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ-ի ծրագրերից մեկն է,

մշակել և իրականացնել ծրագրեր, որոնք կնպաստեն Արցախի և Հայաստանի պատմամշակութային վայրերի պահպանմանը: Ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել, որ պաշտոնապես դիմել ենք Եվրախորհրդարանի պատգամավոր Պիտեր Վան Դալենին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլային, ԱՐՑԱԽՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ պատմամշակութային հուշարձանների և մեր ՔՐԻՍՏՈՆԵԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ պահպանման խնդրանք պահանջով և կից ներկայացրել ենք ամբողջ փաստահավաքը: Եվ ցանկանում ենք տեղեկացնել, որ այս շաբաթ Եվրախորհրդարանի լիագումար նիստի հիմնական օրակարգում ներառվել է ԱՐՑԱԽՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ պատմամշակութային հուշարձանների վերացման խնդրի մասին հրատապ բանաձեւը։ Շնորհակալ եմ բոլոր գործընկերներին այս խնդիրն առաջ մղելու, փաստահավաք աշխատանք իրականացնելու համար, և այսքանով մենք որպես պատմական մեր Ծովից Ծով ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԱՏՏԱ և ՎԱՆ թագավորությունների անունը կրող կազմակերպություն ամեն ինչ անելու ենք, որ պահպանվի մեր ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ և ՀԱՅԿԱԿԱՆ պատմամշակութային հուշարձանները...

 

Հարգանքով՝ «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյան

 

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.