Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է վրաց-ադրբեջանական սահմանից 30 կմ հեռավորության վրա։
Ադրբեջանի տարածքում՝ Վրաստանի հետ սահմանին, 4,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնին:
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 14։30-ի սահմաններում։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ադրբեջանի տարածքում՝ վրաց-ադրբեջանական սահմանից 30 կմ հեռավորության վրա։
Երկրաշարժը զգացվել է հյուսիս–արևմտյան շրջաններում (Զագատալա, Կախ, Ղազախ)։