«Կանադան կշարունակի աջակցել Ուկրաինայի հերոսական պաշտպանությանը ռուս զինվորականների դեմ: Մենք կարգելենք հում նավթի ներկրումը Ռուսաստանից, որը մեծ շահույթ է ապահովում նախագահ Պուտինին և նրա օլիգարխներին», Օտտավայում լրագրողներին ասել է Կանադայի վարչապետ Թրյուդոն:
Կանադայի պաշտպանության նախարար Անիտա Անանդը ասել է, որ Ուկրաինային կմատակարարվի 100 հակատանկային նռնականետ և 2000 հրթիռ։