Ռուբլու փոխարժեքն առավոտյան

Դոլարի և եվրոյի փոխարժեքը ռուբլու նկատմամբ Forex շուկայում աճել են մոտ 29 տոկոսով, ուրբաթ օրվա համեմատ, տեղեկացնում է Bloomberg-ը:

Ժամը 7-ի դրությամբ՝ 122,15 ռուբլի մեկ եվրոյի դիմաց։ Դոլարի փոխարժեքն աճել է 28,6 տոկոսով՝ մեկ դոլարի դիմաց կազմելով 107,68 ռուբլի։

Ռուսաստանի Կենտրոնական բանկը որոշել է Մոսկվայի բորսայի արժույթի և դրամական շուկաներում առքուվաճառքը սկսել ոչ շուտ, քան Մոսկվայի ժամանակով ժամը 15:00-ից, սովորական 07:00-ի փոխարեն:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.