Տավուշի Չորաթան բնակավայրում 49-ամյա տղամարդն իրեն պատկանող ավտոլվացման կետի էլեկտրական հոսանքի վահանակի վրա նորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշաբար հոսանքահարվել է և մահացել։
Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը` հավելելով, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել երեկ՝ փետրվարի 26-ին։ Ժամը 18:00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 49-ամյա Վաչիկ Ապերյանը իր ավտոլվացման կետում հոսանքահարվել է:
Փաստի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Գ. Շամշյանի տեղեկություններով` մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում` որպես ֆինանսական մասի պետ: