Ուկրաինական դիմադրությունը «ավելի մեծ է, քան ակնկալում էին ռուսները»

Ուկրաինային հատկացվող օգնության հաջորդ տրանշը կներառի նաև Javelins շարժական հակատանկային հրթիռային համակարգերը: Այս մասին հայտարարել է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան, փոխանցում է Ամերիկայի ձայնը։ Նա հաստատել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի «հնարավորինս շուտ»։

Մեկնաբանելով Ուկրաինայում տիրող իրավիճակը՝ Պենտագոնի պաշտոնյան ասել է, որ ուկրաինական դիմադրությունը «ավելի մեծ է, քան ակնկալում էին ռուսները», և ԱՄՆ-ը նշաններ է տեսնում, որ «ռուսներն ավելի ու ավելի են հիասթափված վերջին 24 ժամվա ընթացքում հարձակողական թափի բացակայությունից»:

ԱՄՆ-ի գնահատմամբ՝ «Ռուսաստանի զորքերի ավելի քան 50%-ը, որոնք Պուտինը ուղարկել է Ուկրաինայի դեմ, արդեն գտնվում են երկրի ներսում»։ Ռուսական զորքերը ավելի քան 250 հրթիռ են արձակել Ուկրաինայի ուղղությամբ, ռուսները շարունակում են վնասել «քաղաքացիական ենթակառուցվածքները և բնակելի տարածքները», ասել է պաշտոնյան։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.