Այսօր՝ փետրվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15: 00-ի սահմաններում Տաշիր քաղաքի Խանջյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում բախվել են Լոռու մարզի Մեծավան գյուղի բնակիչներ, 28-ամյա Վարդան Աղեկյանի վարած Range Rover մակնիշի P 501 EY 142 համարանիշի և 35-ամյա Նորիկ Պողոսյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 34 VN 324 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները՝ հետաքննիչ Ռոման Պետրոսյանի գլխավորությամբ, ում կողից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Niva-ի վարորդը, ով ընդունել է իր մեղավորությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Ռոբերտ Աբրահամյանի
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ shamshyan.com