Ermenihaber.am-ը գրում է.
Ռուսական բանակը գերճշգրիտ հարվածներ է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի ձեռքբերած թուրքական հարվածային անօդաչու թռչոս սարքերի (Bayraktar) ռազմաբազային, ինչի հետևանքով հիշյալ ԱԹՍ-ներն ամբողջությամբ ոչնչացվել են։
Այս մասին հայտնում է ռուսական «Интерфакс» գործակալությունը, ինչպես նաև մի շարք թելեգրամյան ալիքներ։ Իսկ թուրքական լրատվամիջոցներն այդ տեղեկությունները չեն հաստատում:
Թելեգրամում հրապարակվել է տեսանյութ, թե ինչպես է ռուսական ՀՕՊ-ը ենթադրաբար ոչնչացնում Ուկրաինայի բանակին պատկանող թուրքական արտադրության «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերը։