Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը թեև խուսափում է խոսել 19-ամյա ծննդկան Լիլիթ Խոսրովյանի մահվան դեպքից, այդուհանդերձ վստահեցնում է՝ որևէ բան չի կոծկվի և կիրականացվի օբյեկտիվ քննություն: «Կատարվում է քննություն, մինչև քննության ավարտը ես որևէ մեկնաբանություն չեմ տա»,- Factor.am-ի հարցերին ի պատասխան՝ համառորեն պնդեց
Լևոն Ալթունյանը: Հիշեցնենք՝ Լիլիթ Խոսրովյանը մահացել է հունվարի 28-ին Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Մահացած ծննդկանի հարազատների պնդմամբ՝ աղջկա մահվան մեղավորը նրան բուժող բժիշկն է՝ Դավիթ Աբովյանը: Նրանց պատմելով՝ Լիլիթը հղիության ինն ամիսների ընթացքում «Էրեբունիում» գտնվել է հենց Դավիթ Աբովյանի հսկողության տակ:
«Ամբողջ հղիության ընթացքում Լիլիթը կոնսուլտացիան անցել է Դավիթ Աբովյանի մոտ, ամեն ամսվա 15-ին նրան տարել են կոնսուլտացիայի: Հիմա նախարարությանը հիվանդանոցը փաստաթղթեր է տրամադրել, որոնցում նշված է, թե Լիլիթը Դավիթ Աբովյանի հիվանդը չի եղել»,- պատմեց Լիլիթ Խոսրովյանի հորաքույրը: Մանրամասները՝ տեսանյութում:
Շողիկ Գալստյան
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ factor.am