Ռուսաստանը շարժվում է Ուկրաինա ներխուժելու ճանապարհով․ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը Թվիթերի իր էջում գրել է, որ Ռուսաստանը շարժվում է Ուկրաինա ներխուժելու ճանապարհով։ ՄԱԿ Անվնագության խորհրդում նախատեսվում է քննարկում Մինսկի համաձայնությունների վերաբերյալ, որին ելույթ է ունենալու ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը։ Ռուսաստանը ներկայացնելու է ԱԳ նախարարի տեղակալը։

Նշենք, որ այսօր առավոտից Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչները պարբերաբար հաղորդագրություններ են տարածում ուկրաինական զինուժի գնդակոծությունների եւ դիվերսիոն փորձերի մասին, որոնք ուկրաինական կողմը հերքում է։ Տարածված տեղեկություններին անդադարձել է նաեւ Պենտագոնը։

ՌԴ ԱԳՆ-ն հատարարել է, որ Ռուսաստանը Ուկրաինա ներխուժելու մտադրություն չունի։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.