Արցախում զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը կայուն ծանր է

Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում հակառակորդի զինծառայողները փետրվարի 15-ի ժամը 16:15-ի սահմաններում խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենի գնդակից վիրավորվել է ԱՀ Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Խաչատուր Գագիկի Խաչատրյանը:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն ծանր:

«Միջադեպի առնչությամբ  անմիջապես համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.