«Գյումրիում փլուզումներ չկան, միայն...»․ Շիրակի մարզպետ

Երկրաշարժը Շիրակի մարզում մեծ ուժգնությամբ զգացվել է Գյումրիում՝ բնակելի շենքերում, ինչպես նաեւ Աշոցքի տարածաշրջանում:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը՝ հավելելով, որ Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի փոխանցմամբ՝ արձանագրված փլուզումներ չկան։ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանի փոխանցմամբ՝ Գյումրիում ևս փլուզման ահազանգեր չեն եղել։

Ըստ մարզպետի՝ Գյումրիում մասնակի քարաթափման դեպքեր են գրանցվել վթարային շենքերում, մասնավորապես՝ Անտառավան 26 շենքում։

ԱԻՆ աշխատակիցները տեղում են։

Ավելի վաղ հայտնել էինք, որ քիչ առաջ 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել: Երկրաշարժը զգացվել էր Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.