Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով

Հանրապետության տարածքում`փետրվարի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը, 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 14-ի ցերեկը, 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-6 մ/վ: Փետրվարի 13-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 14-ի ցերեկը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 7-9 աստիճանով:

Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում փետրվարի 13-ի ցերեկը, 14-ին, 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-ի գիշերը և առավոտյան սպասվում են թույլ տեղումներ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1-3, իսկ վաղը ցերեկը՝ +6+8։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -7-11, ցերեկը՝ -3+1,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -6-8, ցերեկը՝ -2+2,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +3+6,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ 0-4,

Լոռիում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ -3+1,

Տավուշում գիշերը՝ -1-5 ցերեկը՝ -1+2,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -8-10, ցերեկը՝ -2+1,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +4+8,

Արարատում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +7+10,

Արմավիրում գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +7+9,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -6-9, ցերեկը՝ -2+1,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +6+9,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +1+5,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -3 -7, ցերեկը՝ 0-3,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ 0 -3, ցերեկը՝ +1+5։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.