Հայտնի է Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման՝ ժամկետը

Արեւմտյան զլմ-ները Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման ժամկետներ են նշում։ Բլումբերգ գործակալությունը գրում է, թե դա կարող է տեղի ունենալ փետրվարի 15-ին, հղում անելով արեւմտյան հետախուզությունների տվյալներին։ Նշվում է, որ այն կարող է սկսել հեռահար հրթիռային հարվածներով եւ կիբեռ հարձակումներով։

Իտալական Պոլիտիկո թերթը գրում է, որ ԱՄՆ նախագահ Բայդենը եվրոպական երկրների ղեկավարների հետ իր հեռախոսազրույցում իբր ասել է, թե հարձակումը ծրագրված է փետրվարի 16-ին։ Այլ զլմ-ներ եւս հրապարակում են ներխուժման վերաբերյալ հետախուզական տեղեկություններ։

Ռուսաստանը արեւմտյան զլմ-ներին մեղադրում է իրավիճակը շիկացնելու մեջ։ Իր հերթին, Ռուսաստանը խոշոր զորավարժություններ է սկսել Բելառուսում՝ Ուկրաինայի հետ սահմաններին, ինչպես նաեւ Սեւ ծովում։ Ուկրաինան բողոքել է, որ ՌԴ-ն փակել է Սեւ եւ Ազովի ծովի որոշ հատվածներ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am