Արտակարգ դեպք օդանավակայանում․ Ի՞նչ է կատարվել

Փետրվարի 9-ին, ժամը 17.00-ի սահմաններում, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանի մեկնման սրահում ծառայություն իրականացնելու ժամանակ նկատել են, որ օդանավակայանի 4-րդ հարկում գործող ավիաընկերությունները սպասարկող դրամարկղերից մեկի մոտ խնդիրներ են առաջացել։ Մոտեցել ու տեսել են, որ մի քաղաքացի դանակի սպառնալիքով ավիատոմս վաճառող ընկերության աշխատակցուհուց պահանջում է, որ իր համար չվերթ ապահովեն և արտերկիր մեկնելու տոմս տան։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

28-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին։

Տուժողից ընդունվել է հաղորդում:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Տղամարդը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.