44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց թիվը փետրվարի 9-ի դրությամբ կազմում է 3812 անձ, այդ թվում՝ 3736 զինծառայող և 76 քաղաքացիական անձ։
Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«217 անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, նրանցից 196-ը զինծառայող է, 21-ը՝ քաղաքացիական անձ է»,- ասաց Փաշինյանը։